կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը քանդելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը քանդելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը քանդելու մասին լուրը կեղծ է։

«Գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը քանդելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը Երեւանում՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում, կառուցելու է էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից, «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան: Շենքը կլինի էներգախնայող, էկոարդյունավետ, շրջակա միջավայրի համար անվտանգ:

Ներդրումային ծրագրի  ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ ՀՀ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ և ստեղծվելու է 100-ից ավել աշխատատեղ: Բնակարանները հասանելի կլինեն նաեւ երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, իսկ հասարակական տարածքներում ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ: 

Կառուցվելու է մոտ 200 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի:

Այս պահին իրականացվում են տարածքի հորատման աշխատանքներ:

Մեր աշխատանքները չեն արգելափակում որևէ այլ տարածքի ելումուտը, չեն խոչընդոտում որևէ կառույցի, հասարակական նշանակության օբեկտի, տնտեսվարող սուբեկտի շենք- շինությունների բնականոն աշխատանքը: 

Տեղեկատվությունը, թե առավոտյան կարմիր բերետավորների օգնությամբ քանդել են ՀՀ գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը, ամբողջությամբ զրպարտություն է և չի համապատասխանում իրականությանը:

Հորդորում ենք, չստեղծել անտեղի ու անհիմն լարվածություն և չխոչընդոտել օրինական դաշտում գործող ընկերության գործունեությանը»:

  • Կիսվել: