հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ․ «Հրապարակ»

Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Հայաստանի հարավից: Սյունիքի համայնքներում Փաշինյանի քարոզչական թիմը խայտառակ ընդունելության է արժանացել:

Հիմնականում պարտադրանքով բերված համայնքապետարանի, դպրոցների աշխատակիցներ են եղել հանդիպումներին, իսկ Տեղ համայնքում առհասարա ամենախայտառակ պատկերն է գրանցվել: Չնայած համայնքապետ Ղուլունցը եւ նրա քեռի Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ամեն ինչ արել են, որ գյուղացիներին բերեն գյուղամեջ` Փաշինյանի հետ հանդիպման, բայց չի ստացվել։

Այդ փաստը գազազեցրել է Նիկոլ Փաշինյանին, նա ստիպված է եղել մի քանի դպրոցականի առջեւ ելույթ ունենալ ու հեռանալ:

Ի դեպ, Դավիթ Ղուլունցն ամբողջ գյուղում ազատ պատ չի թողե բոլորը պաստառապատել է ՔՊ պլակատներով, բայց, միեւնույն է վիճակը դրանից չի փոխվել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: