կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Կասիմ-Ժոմարտ Տոկաև

Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Կասիմ-Ժոմարտ Տոկաև

՛՛Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ՛՛: Այս մասին հայտարարել Է Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Ադրբեջան պետական այցի նախօրեին, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նա նշել է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի զարգացմանը:

՛՛Բացի այդ, կցանկանայի նշել, որ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։

Ղազախստանը՝ որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից, պատրաստ է աջակցել բոլոր ջանքերին՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը՛՛,-նշել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: