հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինն անցնում է հեռահար աշխատանքի

Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինն անցնում է հեռահար աշխատանքի

Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով։

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։

ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ մարտի 16-ից ապրիլի 15-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ մարտի 19-ից Նուր-Սուլթան քաղաքում հայտարարվել է կարանտին։

  • Կիսվել: