կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին` ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմը Ղազախստան ուղարկելու որոշման  համար։

«Ինչպես ձեզ հայտնի է, ելնելով ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի հիմնական դրույթներից, Ղազախստանը դիմել է անդամ պետությունների ղեկավարներին՝ խնդրելով Միացյալ խաղաղապահ զորակազմ մտցնել  սահմանադրական կարգի հաստատմանն աջակցելու համար: Այս զորակազմը մեր երկիր է ժամանել կարճաժամկետ ժամանակահատվածում`  պաշտպանական եւ ապահովման գործառույթների իրականացման համար:
 
Կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետին, ինչպես նաեւ Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին:

Շնորհակալության հատուկ խոսքեր եմ ուղղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա շատ օպերատիվ և, որ ամենակարեւորն է, ընկերաբար ու ջերմորեն արձագանքեց իմ դիմումին»,- ասել է Տոկաևը:

  • Կիսվել: