կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը  ժամանել է Երեւան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ժամանել է Երեւան

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը աշխատանքային այցով ժամանել է Երևան: Այցի շրջանակում պետության ղեկավարը կմասնակցի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը կանցկացվի նախապես հաստատված ՀԱՊԿ աշխատանքային պլանի համաձայն»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախատեսվում է, որ նիստին կմասնակցեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Երևան կատարած այցը Տոկաևի առաջին արտասահմանյան այցն է նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում հեղթելուց հետո:

  • Կիսվել: