Ղարիբաշվիլին Փաշինյանին հրավիրել է աշխատանքային ընթրիքի. Վրաստանի կառավարությունը տեսանյութ է հրապարակել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը հրավիրել է աշխատանքային ընթրիքի: Այս մասին հայտնել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ հրապարակելով տեղադրելով երկու վարչապետների երեկոյան զբոսանքի ու ընթրիքի մասին պատմող տեսանյութ։
Ընթրիքը տեղի է ունեցել Թբիլիսիի «Ֆունիկուլյոր» (ճոպանուղի) ռեստորանային համալիրում, որտեղ երկու կառավարությունների ղեկավարները հասել են թբիլիսյան ճոպանուղով՝ Մթածմինդա լեռան բարձունքից հիանալով երեկոյան քաղաքի համայնապատկերով։
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է՝ մասնակցելու առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին:




