հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Ղարիբաշվիլին և Ալիևը Մուխրանի դղյակում դիտել են «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսը

Ղարիբաշվիլին և Ալիևը Մուխրանի դղյակում դիտել են «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մցխեթայի մունիցիպալիտետում գտնվող Մուխրանի դղյակում դիտել են «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսը, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջը:

Նշվում է, որ միջոցառմանը ներկայացվել է «Ղարաբաղի խանությունը. պատմամշակութային ինքնություն» գիրքը։

Հատկանշական է, որ միջոցառումը կազմակերպել է Վրաստանի ղեկավարությունը, իսկ դրա հեղինակն է վրացի «պատմաբան» Էլդար Նադիրաձեն: Ցուցանմուշների մեջ ներկայացվել են իբրև թե Ղարաբաղյան խանության «առաջին դրոշի պատկերը, Շահ Իսմայիլի վահանը, գորգերը, Սարդար մզկիթի և նրա ճակատի դեկորատիվ սալիկները, ինչպես նաև 19-րդ դարի Շուշիի պատկերներ, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Սարդար Խանի պալատի ինտերիերն ու ճակատը պատկերող լուսանկարներ, թառ և եռալար քամանչա, Հասան Գուլու Խան Քաջարի և Ֆաթալի Շահ Քաջարի դիմանկարները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ  «պատմաբան» Էլդար Նադիրաձեի` «արտեֆակտները» իբրև թե հավաքվել են 19-րդ դարում ցարական «Ռուսաստանի կողմից Ղարաբաղում ռազմական և գիտական ​​արշավների ժամանակ և ներկայումս պահվում են Վրաստանի ազգային թանգարանում»։ 

«Գիրքը» հրատարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով: 

Օգտվելով առիթից Ադրբեջանի նախագահի կայքը, Վրաստանի ղեկավարության կողմից պարարտ առիթ ստանալով, դարձյալ փորձել է խեղաթյուրել պատմությունը` արձանագրելով, որ սա ևս մեկ «ապացույց է Արցախի ադրբեջանական պատկանելության մասին»:   

Հայտկանշական է, որ այս «արտեֆակտները» ոչ մի անգամ մինչ այս չեն ցուցադրվել, օրինակ, Հայաստանի ղեկավարների Վրաստան կատարված այցերի ժամանակ, կամ գոնե վրացական«պատմաբանները» փորձ չեն արել քննարկել և ուսումնասիրել դրանք հայասնցի կոլլեգաների հետ:   

  • Կիսվել: