երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ղարաբաղյան հակամարտությունը ամենադժվար, ձգձգվող և արյունալի հակամարտություններից է․ Զախարովա

Ղարաբաղյան հակամարտությունը ամենադժվար, ձգձգվող և արյունալի հակամարտություններից է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ հույս հայտնելով, որ «ամեն ինչ կստացվի, եթե բոլորն անեն առավելագույնը»։

Զախարով նաև ընդգծել է, որ 3 երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են։

«Մաղթում եմ Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այն փորձագետներին, որոնք աշխատում են, այդ թվում՝ ռուսական կողմից, որոնք պաշտպանում են իրավիճակը տեղում ցանկացած նոր բարդություններից, խաղաղություն, առաջին հերթին համբերություն և հաջողություն այս ամենադժվար, ձգձգվող և արյունալի հակամարտություններից մեկը լուծելու հարցում»,-ասել է Զախարովան:

  • Կիսվել: