կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղարաբաղում չկա «գլխավոր». Պեսկով

Ղարաբաղում չկա «գլխավոր». Պեսկով

Ղարաբաղում գլխավորը չկա, կան երկու հակամարտող կողմեր եւ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համաձայնագիրը, ռուսական կողմը համակարգում է իր գործողությունները եւ նրանց, եւ մյուսների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria.ru-ն։

"Այնտեղ, ըստ էության, գլխավորը չկա։ Այնտեղ երկու հակամարտող կողմ կա ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Դրանք այն կողմերն են, որոնք ռուսական կողմի հետ ստորագրել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հայտնի հայտարարությունը։ Եվ ի կատարումն այդ հայտարարության դրույթների ՝ ռուս զինվորականները, ինչպես նաև ռուսական մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, համակարգում են իրենց գործողությունները և ադրբեջանցիների, և հայերի հետ", - հայտարարել Է Պեսկովը՝ խոսելով այն մասին, թե ում հետ են ռուս խաղաղապահները Ղարաբաղում համակարգում իրենց գործողությունները և ով է այնտեղ այժմ "գլխավորը" ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: