Ղարաբաղի հարցը մեկընդմիշտ փակելու համար Փաշինյանի առջև 4 խնդիր կա դրված․ Օսկանյան (տեսանյութ)
Փաշինյանն իրքաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսանակության արդյունքում ստեղծել է այս վիճակը: Տասնյակ հազար հայ երիտասարդներ են զոհվել, կորցրել ենք Ղարաբաղը, դատարկվել է ղարաբաղը։ Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և հիմա արդեն մի նոր փուլ է մտել, ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել և նաև հանել մեր հիշողությունից։ Այս մասին տեսաուղերձում ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Օսկանյանի խոսքով՝ Ադրբեջանի պահանջով Փաշինյանի առաջ չորս խնդիր է դրվել, առաջինը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը , որի արդյունքում որևէ հղում, Ղարաբաղի նկատմամբ իսպառ հանվում են։
«Երկրորդ, միջազգային դատական ատյաններից կանչել բոլոր հայցերը, բայց հիմնական թիրախը այնտեղ նոյեմբեր 17 2023 թվականի արդարադատության միջազգային դատարանի որոշումն է: Երրորդ խնդիրը, որ Փաշինյանի առաջ դրվել է և պատրաստ է դա անել, դա Մինսկի խմբի չեղարկումն է, դրանով, ուրեմն, ամբողջությամբ փաստորեն հանվում է բանակցային գործընթացը: Եվ այս բոլորը մեր աչքի առաջ օրը ցերեկով արվում է և սա չի թաքցվում»- նշել է Օսկանյանը: