կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գերմանիայում ՌԴ դեսպանը Պուտինի և Մերկելի բանակցությունները գնահատել է գերազանց

Գերմանիայում ՌԴ դեսպանը Պուտինի և Մերկելի բանակցությունները գնահատել է գերազանց

Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լավ է անցել։

Այս մասին ասել է Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը, փոխանցում է Panorama.am-ը:
«Գերազանց, ինչպես միշտ»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են ընթացել առաջնորդների բանակցությունները:
Ուրբաթ օրը Պուտինը և Մերկելը հանդիպել են սկզբում նեղ, իսկ ավելի ուշ՝ ընդլայնված պատվիրակության կազմով։ Պուտինի ու Մերկելի բանակցությունները տևել են գրեթե երեք ժամ։
Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, նախ ՌԴ նախագահը և Գերմանիայի կանցլերը զրույց են ունեցել Կրեմլի մեծ պալատի Կանաչ հյուրասենյակում: ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես հանդիպմանը մասնակցել են ռուսական կողմից , իսկ գերմանական կողմից ՝ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Այբերտը և Դաշնային կանցլերի գրասենյակի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության խմբի ղեկավար Ուտա Քրիստինա Բեյնհոֆ։ Ողջույնի փոխանակումից հետո հանդիպումը շարունակվել է դռնփակ:
Մերկելի ներկայիս այցը Ռուսաստան տասնիններորդն է և հավանաբար վերջինը այս պաշտոնում, քանի որ սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում նա չի հավակնի կանցլերի պաշտոնին:

 

  • Կիսվել: