երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան:

Մարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցի շրջանակում նա կլինի Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր  Գերմանիայի նախագահականի աշխատակազմը։ Նշվել էր, որ սա երկու երկրներ դաշնային նախագահի առաջին այցն է։ Երևանում նախատեսվում է Շտայնմայերի հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նա կայցելի նաև «ԹՈՒՄՈ» կենտրոն և կմասնակցի մշակութային ընդունելությանը։ Հայաստան այցի երկրորդ օրը Շտայնմայերը մեկնելու է Դիլիջան, որտեղ նախատեսվում է հանդիպում հայ կին ձեռներեցների հետ, ծանոթանալու է քաղաքաշինական զարգացման ծրագրին։

Ծրագրում նաև այցելություն է Սևան, հայկական եկեղեցի և հիդրոօդերևութաբանական չափիչ կայան։

  • Կիսվել: