շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գերմանիայի Հայ առաքելական եկեղեցու թեմը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել եկեղեցու անկախությունը

Գերմանիայի Հայ առաքելական եկեղեցու թեմը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել եկեղեցու անկախությունը

Ամենայն հայոց կաթողիկոսի հնարավոր ձերբակալությունը աննախադեպ ոտնձգություն կլիներ եկեղեցու ինքնավարության դեմ և խորը շոկ կառաջացներ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհի հայկական սփյուռքում, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Գերմանիայի Հայ առաքելական եկեղեցու թեմից:

՛՛Գարեգին Բ-ն Հայ Առաքելական եկեղեցու ընտրված առաջնորդն է, և նրա ընտրությունը հիմնված է եկեղեցու բազմադարյա կանոնական ավանդույթների վրա, որոնք բացառում են ցանկացած պետական միջամտություն՛՛,-ասել է Բադեն Վյուրտեմբերգի հայկական համայնքի հոգևոր առաջնորդ Տիրատուր Սարդարյանը:

Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հարգել եկեղեցու անկախությունը և հավատարիմ մնալ իրավունքի և արդարության սկզբունքներին:

  • Կիսվել: