չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գերմանիայի դիրքորոշումը ԼՂ հարցում առավել քան մեկ անգամ և առավել քան հստակ արտահայտված է. Մնացականյան

Գերմանիայի դիրքորոշումը ԼՂ հարցում առավել քան մեկ անգամ և առավել քան հստակ արտահայտված է. Մնացականյան

Գերմանիայի դիրքորոշումը ԼՂ հարցում առավել քան մեկ անգամ և առավել քան հստակ արտահայտված է բազմաթիվ՝ առավել ևս՝ ամենաբարձր մակարդակով։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին։

Պատգամավորը նշեց, որ վերջերս ադրբեջանական հակահայ քաղաքականությունն ակտիվացել է. ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն էր հակահայ նյութ հրապարակել, Գերմանիայի ԱԳ նախարարությունն էլ կոչ էր հրապարակել իր քաղաքացիներին Արցախ չայցելելու վերաբերյալ, այցելելիս էլ պետք է տեղյակ լինեն, որ կարող են քաղաքական հետապնդման ենթարկվել: Այս սրացումներին մենք համապատասխանորեն արձագանքո՞ւմ ենք՝ հարցրեց Սիմոնյանը:

«Նորություն է ձեզ համար, կարծես: Այդ հոդվածները չեն շատանում, դրանք շատ են և շատ են լինելու: Սա իրականությունն է, և սա եղել է միշտ։ Դրա համար որևէ զարմանալու բան չկա, մենք դրան ամեն օր ենք առնչվում՝ տարբեր ձևաչափերով: Դա քարոզչական մրցակցության գործընթաց է: Դա չի սկսվել այսօր և չի ավարտվելու վաղը»,- նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Գերմանիայի ԱԳ նախարարության զգուշացման մասով նախարարը նշեց, որ սա նույնպես նոր չէ, բայց խնդրեց չդատել մեր գործընկերների դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հարցում ճանապարհորդությունների հորդորների միջոցով։

 

  • Կիսվել: