ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գերմանիայի արտգործնախարարը տպավորված է ԱՀ բռնի տեղահանվածների հետ տարվող աշխատանքներով․ համայնքապետ

Գերմանիայի արտգործնախարարը տպավորված է ԱՀ բռնի տեղահանվածների հետ տարվող աշխատանքներով․ համայնքապետ

Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շատ բարձր ու դրական է գնահատում արտասահմանյան բարեկամ երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Արարատի մարզ, քանի որ դրանք նպաստում են, որպեսզի աշխարհն ավելի իրազեկված լինի, թե ինչպիսի բռնի ձևով են մեր հայրենակիցները տեղահանվել Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հարազատ օջախներում թողնելով ամեն ինչ, իրենց հետ բերելով միայն առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ։

Կառլեն Մկրտչյանը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքին Ոստան համայնքում մեկն էր, որտեղ բարձրաստիճան հյուրին հնարավորություն տրվեց անմիջականորեն հանդիպելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ բավականին երկար շփվել է գերմանական պատվիրակության հետ, որի անդամները պարզապես զարմացած էին, թե մի քանի օրում Հայաստանն ինչպես է կարողացել ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանված հայրենակիցների ընդունել։ Գերմանիայի արտգործնախարարը նույնիսկ համեմատություն է կատարել և շեշտել, որ անգամ Ուկրաինայում չի հաջողվել մարդկանց, հատկապես երեխաների համար բնականոն կենսապայմաններ ապահովել և արագ ինտեգրել նոր միջավայրին, մինչդեռ Հայաստանում այդ առումով շահեկանորեն այլ պատկեր է։      

«Տիկին Բերբոքն իսկապես զարմացած էր, որ մեզ հաջողվել է շատ կարճ ժամանակամիջոցում լուծել կազմակերպչական բնույթի կարևոր հարցեր։ Երեխաներն ու մեծահասակները ներդաշնակորեն ինտեգրվել են նոր պայմաններին և այդ տեսանկյունից տեղացիների հետ համակեցության որևէ խնդիր չունեն։ Բոլորին ընդունել ենք հարազատի պես»,- նշեց Մկրտչյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: