շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գերմանիայի ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը

Գերմանիայի ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Եվրոպայի խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: Այս մասին հայտնել է ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչությունը:

«Մենք տեսնում ենք տարածաշրջանային այլ հակամարտություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Այդպիսին է նաև Լաչինի միջանցքի փակումը»,- նշել է գերմանացի դիվանագետը։

Նախարարը կարևորել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը:

 

  • Կիսվել: