երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերմանիան պաշտպանում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Բերբոք

Գերմանիան պաշտպանում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Բերբոք

Գերմանիան պաշտպանում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Գերմանիան ցանկանում է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։ Այս մասին ՀՀ ԱԳ նախախար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի ԱԳ ղեկավար Աննալենա Բերբոքը։

"Շառլ Միշելի ջանքերը կարող են կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։ ԵՄ առաքելության միջոցով մենք փորձում ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին` հասնելու խաղաղության։ Ցանկանում ենք ամրապնդել և ընդլայնել ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ–ում",-ասել է Գերմանիայի ԱԳ ղեկավարը ։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն չեզոք միջնորդ է Հայաստանում, բայց այս առաքելությունը նաև շահեկան պիտի լինի Ադրբեջանի համար։

  • Կիսվել: