ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գերիների հարցը խաղաղության պայմանագրի բանակցություններում դնելու որևիցե հասկանալի առիթ ու պատճառ չկա. ԱԺ խոսնակ

Գերիների հարցը խաղաղության պայմանագրի բանակցություններում դնելու որևիցե հասկանալի առիթ ու պատճառ չկա. ԱԺ խոսնակ

Պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ, այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ, որոնցից 12-ը ռազմաքաղաքական ղերկավարներ են, որոնք գերեվարվել են 2020 թվականի պատերազմից հետո: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկմանը, թե գերիների մասին խաղաղության պայմանագրի մասին բանակցությունների գործընթացում խոսք չկա:

Խաղաղության պայմանագրում, ըստ Ալեն Սիմոնյանի, գերիների հարց ներառելու կարիք չկա:

«Դա այդտեղ ամրագրելու հարց չէ: Այդ աշխատանքը շարունակվում է պայմանագրից դուրս, որովհետև պայմանագիրը կարող է ևս 2 տարի չստորագրվել, բայց մեր կողմից ամեն ինչ արվում է, որ  մեր գերիները հնարավորինս շուտ վերադառնան: Դրա համար այդ հարցն այնտեղ դնելու որևիցե հասկանալի առիթ ու պատճառ չկա և չի կարող լինել»,- ասաց նա:

  • Կիսվել: