երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է մարզային նշանակության ավտոճանապարհների վիճակին

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է մարզային նշանակության ավտոճանապարհների վիճակին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ճամբարակի տարածաշրջան՝ ծանոթանալու Մ14-Դրախտիկ (3,4 կմ), Մ14-Ջիլ (1,0 կմ), Հ30-Աղբերք (1,4 կմ), Հ30-Կալավան (7,0 կմ) և Հ30-Անտառամեջ (4,5 կմ) մարզային նշանակության սպասարկվող ավտոճանապարհների վիճակին:
 
Այցի ընթացքում մարզպետը եղել է նաև Ջիլ գյուղում կառուցվող դպրոցի շինհրապարակում և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին:

  • Կիսվել: