ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղամ Նազարյանին Ազգային ժողովից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

Գեղամ Նազարյանին Ազգային ժողովից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին Ազգային ժողովից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Այսօր ԱԺ–ում թեժ մթնոլորտ է` մի քանի անգամ իրարանցում ու քաշքշուկ տեղի ունեցավ իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։

«Գեղամ Նազարյանը վնասվածք է ստացել աչքի շրջանում, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Մալայանի անվան հիվանդանոց»,–ասաց Մանուկյանը։




  • Կիսվել: