ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գեղամ Մանուկյանն ազատ արձակվեց

Գեղամ Մանուկյանն ազատ արձակվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց նրա փաստաբան  Գարիկ Սահակյանը՝ դատարանը Մանուկյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։

Փաստաբանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ենթադրում էինք, որ այդ դատական ակտը կլիներ. պարոն Մանուկյանն ազատ արձակվեց։ Հետագա գործի քննության ընթացքում գնալու ենք գործի արդարացման։ Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Հնարավորություն է տրվել նախաքննության մարմնին, որպեսզի վերջինս բողոքարկի դատական ակտը՛՛:

Հիշեցնենք, որ Մանուկյանը բերման էր ենթարկվել Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, այնուհետև ձերբակալվել էր:

  • Կիսվել: