հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Գազպրոմը» բանակցություններ է վարում Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարով եվրոպական շուկա գազ մատակարարելու համար

«Գազպրոմը» բանակցություններ է վարում Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարով եվրոպական շուկա գազ մատակարարելու համար

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը թուրք գործընկերների հետ քննարկում է «Թուրքական հոսք» գազատարի օգտագործման հնարավորությունը եվրոպական շուկա գազ մատակարարելու համար: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան:

«Մենք հիմա բանակցություններ ենք վարում այս հարցով Թուրքիայի մեր գործընկերների հետ՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով կօգտագործվի գազատարը եվրոպական շուկա մատակարարումներ անելու համար:
 
Ավելի վաղ վերջինս չէր բացառել, որ «Գազպրոմը» կարող է դիտարկել «Թուրքական հոսքով» անցնող գազի ծավալների մի մասի տեղափոխումը Թուրքիայի շուկայից դեպի եվրոպական այն դեպքում, եթե գազի պահանջարկը երկրում նվազի:
 
«Թուրքական հոսք» գազատարի՝ 930 կմ ձգվող հատվածի տարողունակությունը կազմում է տարեկան 31,5 մլրդ խորանարդ մետր: Առաջին գիծը՝ տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ, նախատեսված է Թուրքիայի սպառողների համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների:

  • Կիսվել: