երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գազամատակարարման վերականգնումը չի նշանակում, թե կարելի է շունչ քաշել, դեռ ահագին գործ կա. Վիլեն Գաբրիելյան

Գազամատակարարման վերականգնումը չի նշանակում, թե կարելի է շունչ քաշել, դեռ ահագին գործ կա. Վիլեն Գաբրիելյան

Արցախի գազամատակարարման վերականգնումը որևէ անձի կամ մեկ խմբի շնորհքը չէ, այլ սառնասիրտ, բանական, պետականամետ հայրենակիցների միասնական, նվիրված աշխատանքի արդյունք է՝ անկախ նրանից նա պաշտոնյա է, թե՝ ուղղակի սոցցանցի ակտիվ օգտատեր: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը․

«Սակայն գազամատակարարման վերականգնումը չի նշանակում, որ կարելի է շունչ քաշել, բոլորովին հակառակը, դեռ ահագին գործ կա, մինչև վերջնականապես չհաստատվի «կյանքի ճանապարհի» և էներգետիկ համակարգի երաշխավորված անխափան աշխատանքը՝ նման սադրանքները և ճնշման փորձերը բացառելու համար»:

 

 

  • Կիսվել: