հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գայանե Մելքոմ Մելքոմյանն առաջադրվել է Երևանի քաղաքապետի նոր տեղակալի պաշտոնում

Գայանե Մելքոմ Մելքոմյանն առաջադրվել է Երևանի քաղաքապետի նոր տեղակալի պաշտոնում

Երևանի ավագանու նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը՝ քաղաքապետի տեղակալի պաշտոնում:

Ինչպես նշեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նա իր վատագույն երազում անգամ չէր պատկերացնի, որ Մելքոմյանը կարող է լինել մշակույթի գծով փոխքաղաքապետ:

Արձագանքելով նրա դիտարկմանը՝ Մելքոմյանը նշեց, որ քաղաքապետի տեղակալը համակարգում է մի քանի ոլորտ, և դժվար է պատկերացնել մարդու, որը կլինի այդ բոլոր ոլորտների մասնագետը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Իրականում պաշտոնը համնակարգող և վերահսկող դեր ունի, դա է այդ պաշտոնի առաքելությունն ու դերը, որին ենթակա արդեն կան համապատասխան համակարգի ստորաբաժանումներ և կազմակերպություններ, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններն ու փորձառությունը: Հարկավոր է նրանց հետ աշխատելով վերհանել ոլորտի խնդիրները, ճիշտ թիրախներ սահմանել, դրանց լուծման ճանապարհային քարտեզ ունենալ և վերահսկել այդ նպատակների իրագործման այս ճանապարհը՛՛:

Մելքոմյանը հավելեց նաև, որ մասնագիտությամբ իրավաբան լինելը չի խանգարի, հակառակը՝ շատ ավելի լավ կլինի, որ քաղաքապետն ունենա իրավաբան տեղակալ:

  • Կիսվել: