հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Գարեգին Բ-ն ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական կացությունը

Գարեգին Բ-ն ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական կացությունը

Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ պրն. Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

Մայր Աթոռից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային զարգացումներին, քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերները և ներքաղաքական կացությունը։

Զրույցի ընթացքում կարևորվեց բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին ուղղված ծրագրերի շարունակականությունը և արցախահայության իրավունքների հետևողական պաշտպանությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նաև անհրաժեշտ նկատեցին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առավել զարգացումը և ազգային միասնականության ամրապնդումը՝ ի շահ համազգային խնդիրների հաղթահարման և հայրենիքի հզորացման։

  • Կիսվել: