ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գալիս է «վնգստացող» դատավորների հերթը, գալիս է «կորոնավիրուսի հաշվին գոյատևող» Սահմանադրական Դատարանի հերթը. Վարչապետ

Գալիս է «վնգստացող» դատավորների հերթը, գալիս է «կորոնավիրուսի հաշվին գոյատևող» Սահմանադրական Դատարանի հերթը. Վարչապետ

Իր հակառակորդների վերջին շրջանի «հիստերիկ նոպաները» վարչապետ նիկոլ Փաշինյանը կապում է հակակոռուպցիոն պայքարի նոր շրջադարձի հետ: Այս մասին վարչապետը ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:   

Միևնույն ժամանակ նա նորից հավաստիացրեց, որ հատ-հատ կոպեկ-կոպեք վերադարձվելու է գողացածը, ապօրինի ձեռք բերվածը` տներն ու դղյակները: «Գալիս է «վնգստացող» դատավորների հերթը, որոնք «վեշերը» պետ է հավաքեն ու գնան: Գալիս է Սահմանադրական Դատարանի հերթը, որը գոյատևում է կորոնավիրուսի պատճառով: Ես կանգնելու միտք չունեմ, մեզ միայն կարող է կանգնեցնել ժողովուրդը, բայց քանի դեռ ժողովուրդը մեզ չի կանգնեցրել, ինչքան ուզում է «հիստերիկանան», «ուտեչկա» տան, տարբերակ չունեն, պետք է պատասխան տան, գողացածը վերադարձնեն, թավիշը այս առումով ավելի վտանգավոր է իրենց համար: Նրանք հույս ունեին, որ մենք շուտով կհեռանանք, իսկ մենք երկու տարի է կառավարում ենք, մինչդեռ  իրենք կոտրած տաշտակի առաջ են:

 

  • Կիսվել: