հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը տուգանվել է  որդու հարսանիքի հրավառության համար

Գագիկ Ծառուկյանը տուգանվել է որդու հարսանիքի հրավառության համար

Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։ Այս մասին InfoPort.am-Ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

«Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Իրականացվում է վարչական վարույթ»,- հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից։

Նշենք, որ ապրիլի 11-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը։ Հարսանիքից հետո  մոտ կես ժամ տևող հրավառություն է եղել։

Հավելենք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:

  • Կիսվել: