շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի․ դատարանը մերժեց միջնորդությունը

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի․ դատարանը մերժեց միջնորդությունը

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի։

Ըստ փաստաբանի՝ այս դեպքում քննվում էր ընտրակաշառքի գործով ԲՀԿ առաջնորդին կալանավորելու հարցը։ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։

  • Կիսվել: