երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գագիկ Ջհանգիրյանը և Կարեն Անդրեասյանը հրաժարվել են ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով․ Վարդևանյան

Գագիկ Ջհանգիրյանը և Կարեն Անդրեասյանը հրաժարվել են ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով․ Վարդևանյան

Գագիկ Ջհանգիրյանը և Կարեն Անդրեասյանը հրաժարվել են ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ 2021 թվականի հոկտեմբերի 25-ին ստեղծվել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որի գործունեությունը վերաբերում է մինչ օրս շարունակվող դատական համակարգի խայտառակ խնդիրներին:

Այս ժամանակահատվածում հրավիրել էի քննիչ հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու համար՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող չափազանց կարևոր հարցերի պատասխան տալու փոխարեն այդ պաշտոնյաները պարզապես հրաժարվեցին ներկայանալ:

 
 
 

Հաշվի առնելով վերոգրյալը, դատական համակարգի նկատմամբ հարձակումների նոր շղթան, որպես քննիչ հանձնաժողովի նախագահ հրապարակավ հրավիրում եմ քննիչ հանձնաժողովի հարցերին հրապարակավ պատասխանելու համար ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հրավերին դրական արձագանքի դեպքում, հայտում եմ պատրաստակամությունս երկուստեք ընդունելի օր և ժամ որոշելու հարցում»:

  • Կիսվել: