երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գագաթնաժողովը ՀՀ-ին և Սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները. փոխվարչապետ

Գագաթնաժողովը ՀՀ-ին և Սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները. փոխվարչապետ

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի երկրորդ օրվա պանելային քննարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունեց մասնակիցներին և նշեց, որ գագաթնաժողովը Հայաստանին և Սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները, սահմանել նոր մոտեցումներ մեր ընդհանուր համահայկական օրակարգում և մշակել ապագա համագործակցության ռազմավարական ճանապարհային քարտեզ։ Այս մասին հայտնում են Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ 

Ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ևս անդրադարձավ Հայաստան-Սփյուռք համագործակցությանը՝ նշելով, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է միասնական մնան՝ ավելի պայծառ ապագա կառուցելու համար։ 

  • Կիսվել: