շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից

Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից: Պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներին տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են, որպեսզի պատասխանատու անձինք ընդունեն իրենց և հայտնեն` ո՞ւր են իրենց երեխաները։ Քոչարյանը հայտնել էր` այսօր կառավարությունում քննարկում կլինի և ժամը 16։30-ին անհետ կորած զինծառայողների ծնողներին կասեն`ինչ է արված և ինչ է արվելու։

Երբ անհետ կորած զինծառայողներից մեկը հայրը Անդրանիկ Քոչարյանին հարցրեց, թե ինչու փոխնախարար Գաբրիել Բալայանը չի իջնում և լսում իրենց, Քոչարյանն ի պատասխան նշեց. «Բալայանն ազատվել է աշխատանքից»։

 




Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: