G7-ն աջակցում է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը. ԱԳ նախարարներ
«Մեծ յոթնյակի» երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին ասված է «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների` Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ ընդունած համատեղ հռչակագրում։
«Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և ամուր խաղաղության առաջմղմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հանդեպ հարգանքի, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», - ասված է հայտարարության մեջ:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ իրենք լրջորեն անհանգստացած են Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքներով։