կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
G7-ի երկրների ֆինանսների նախարարների եւ ԿԲ ղեկավարների հանդիպումը հետաձգվել Է մինչև մարտի 1-ը

G7-ի երկրների ֆինանսների նախարարների եւ ԿԲ ղեկավարների հանդիպումը հետաձգվել Է մինչև մարտի 1-ը

Յոթի խմբի (G7) ֆինանսների նախարարությունների եւ կենտրնական բանկերի ղեկավարների հանդիպումը, որը   պլանավորված Էր փետրվարի 17 – 18-ը, հետաձգվել Է մինչեւ մարտի 1-ը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների հանդիպումը պետք Է կայանար Ջակարտայում Ինդոնեզիայի նախագահությամբ Քսանի խմբի (G20) ֆինանսների նախարարների առաջին հանդիպման ժամանակ՝ այդ նույն օրերին: Ինչպես պնդում են Reuters-ի աղբյուրները, տնտեսապես զարգացած յոթ պետությունների ոչ ֆորմալ միավորման ֆինանսական գերատեսչությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը հետաձգվել Է, որովհետեւ դրա մասնակիցների մեծ մասը չի կարող անձամբ ներկա լինել G20-ի երկրների հանդիպմանը: Հունվարի 1-ից Յոթի խմբում նախագահությունն անցել Է Գերմանիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: