ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Fraser Institute-ի տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանը 165 երկրի շարքում 15-րդն է

Fraser Institute-ի տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանը 165 երկրի շարքում 15-րդն է

Եվրասիական տնտեսական միության գրեթե բոլոր երկրները բարելավել են իրենց դիրքերը Fraser Institute-ի տնտեսական ազատության վարկանիշում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան:

«Ամենանշանակալի առաջընթացը գրանցել են Բելառուսը (26 հորիզոնականով) և Ղազախստանը (18 հորիզոնականով)։ ԵԱՏՄ երկրների շարքում աղյուսակում լավագույն դիրքը զբաղեցնում է Հայաստանը՝ 165 երկրների շարքում զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը»,- ասել է Մալկինան։

Նրա խոսքով՝ միջազգային վարկանիշների համաձայն՝ ԵԱՏՄ-ն կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մարդկային կապիտալի և շրջակա միջավայրի որակի ոլորտում լավ ներուժ ունի:

  • Կիսվել: