երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հայկական վարժարանի վրա հարձակման մասին․ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հայկական վարժարանի վրա հարձակման մասին․ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը իր «Թվիթեր»-ի միկրոբլոգում հայտարարություն է տառածել Փարիզի հյուսիսում Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա հարձակման կապակցությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․  «Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ» ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին էլ ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հարձակում է կատարվել  Nouvelles d'Arménie-ի խմբագրության վրա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: