շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Ֆրանսիայում ՀՀ դեսպանն այցելել է Դրանսիի Շոայի հուշահամալիր և ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդեսին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն այցելել է Դրանսիի Շոայի հուշահամալիր և ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդեսին

Հուլիսի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելեց Դրանսիի Շոայի հուշահամալիր (Mémorial de la Shoah) և ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդեսին, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: 

՛՛Միջոցառմանը ներկա էին Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, ցուցահանդեսի հանձնակատար Կլեր Մուրադյանը և Ֆրանսիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվի տնօրեն Նիկոլա Շիբայեֆը։ Այցելության ընթացքում դեսպան Տոլմաջյանը ծանոթացավ նաև հուշահամալիրի՝ Շոային նվիրված հիմնական ցուցադրությանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: