ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանսիայի նախագահը լրջագույն ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում կայունության հաստատման համար․ ՀՀ վարչապետ

Ֆրանսիայի նախագահը լրջագույն ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում կայունության հաստատման համար․ ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառիկ դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում: Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ ամբիոնից՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:   

«Մենք հիմա տնտեսական կապերը ամրացնելու ուղղությամբ ենք աշխատում: Միևնույն ժամանակ, նախագահ Մակրոնը՝ որպես ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահող երկրի ղեկավար, լրջագույն ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում կայունության հաստատման համար, և մենք նաև այս հարցում նրա հետ գտնվում ենք սերտ գործակցության մեջ»,- ընդգծեց Փաշինյանը:

  • Կիսվել: