շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև Ազգային ժողովի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ

Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև Ազգային ժողովի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ

Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին։ Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձականների տեղակայման փաստերը, տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին նույնանման բանաձև էր ընդունվել նաև խորհրդանի վերին պալատում՝ Սենատում։ Երկու դեպքում էլ որոշումները պարտադիր ուժ չունեն, խորհրդատվական կերպով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Ղարաբաղի անկախությունը, երկու դեպքում էլ կառավարությունը մերժեց խորհրդարանի կոչերը։

  • Կիսվել: