Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը վրաններ եւ վառարաններ կտեղադրի
Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը վրաններ եւ վառարաններ կտեղադրի: Այս մասին հայտարարեց Դիմադրություն» շարժման համկարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Վաղը առավոտվանից էլ դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ կանցկացնենք, յուրաքանչյուրդ փակեք ձեր բակի , գյուղի փողոցը, ցույց տվեք, որ սրանք իշխանություն չունեն»,-ասաց նա:
Հանրահավաքը 18:45 կշարունակվի, առավոտյան էլ 8:15 էլ հանրահավաքի մասնակիցներին Սաղաթելյանը կրկին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ:
Հանրահավաքի մասնակիցները սկսեցին նստարաններով եւ աղբամաներով փակել Ֆրանսիայի հրապարակին կից փողոցները: