ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիայի դեսպանը տեղեկացնում է 50% զեղչի մասին

Ֆրանսիայի դեսպանը տեղեկացնում է 50% զեղչի մասին

Ֆրանսիայի դեսպանությունը ուրախ է տեղեկացնել, որ Երևանի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Հայաստանի պետական հիվանդանոցների բուժաշխատողների երեխաներին կտրամադրի գրանցման վճարների 50% զեղչ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի՝ բուժաշխատողներին ուղղված շնորհավորական ուղերձում։

«Հունիսի երրորդ կիրակին առողջապահության ոլորտի մասնագետների օրն է:

Ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին իրենց ամենօրյա գործունեության և նվիրվածության համար: Համավարակի այս ժամանակահատվածում նրանք հատկապես մեր մտքում են։

Առողջությունը միշտ եղել է Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների կենտրոնում։
Դրա մասին է վկայում հիմա Երևանում ֆրանսիացի տասը բժիշկների և բուժաշխատողների ներկայությունը, ովքեր եկել են օգնելու իրենց հայ գործընկերներին, և որոնց այս շաբաթ կմիանան ևս տասը բժիշկներ:

Ֆրանսիայի դեսպանությունը ուրախ է տեղեկացնել, որ Երևանի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Հայաստանի պետական հիվանդանոցների բուժաշխատողների երեխաներին կտրամադրի գրանցման վճարների 50% զեղչ:

Առողջապահության ոլորտի աշխատակիցներ, դուք մեր ժամանակի հերոսներն եք»,- մասնավորապես ասվում է դեսպանի ուղերձում։

  • Կիսվել: