երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ի առջև հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարության ազատ արձակման պահանջով ակցիա է իրականացվել

Ֆրանսիայի ԱԳՆ-ի առջև հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարության ազատ արձակման պահանջով ակցիա է իրականացվել

Փարիզում՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի առջև, հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարության ազատ արձակման պահանջով ակցիա է իրականացվել: Այս մասին հայտնել է «Ազգային Ճակատ» տելեգրամյան ալիքը:

Ադրբեջանում կայանալիք COP29-ին ընդառաջ Փարիզում հայ երիտասարդները պաստառներով և հրապարակային կոչերով պահանջել են ամհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարներին։

Ակցիայի մասնակիցները նաև նամակ են փոխանցել Ֆրանսիայի ԱԳ Նախարարին` պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

  • Կիսվել: