չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ֆրանսիան, ՌԴ-ն ու Իրանը արձանագրել են վարձկանների ներգրավման մասին փաստը. Փաշինյան

Ֆրանսիան, ՌԴ-ն ու Իրանը արձանագրել են վարձկանների ներգրավման մասին փաստը. Փաշինյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։ Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛՛Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու:

Ըստ էության, նույն բանը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է՛՛,-նշել է վարչապետը:

 

 

 
 
 
 

  • Կիսվել: