շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիան պետք է հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությունից և ճանաչի Արցախի Հանրապետությունը. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարությունը

Ֆրանսիան պետք է հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությունից և ճանաչի Արցախի Հանրապետությունը. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարությունը

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա նախօրեին հայտարարություն է տարածել, տեղեկանում ենք ԱՀ ԱԳՆ-ից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Օսմանյան կայսրության հայերը բնաջնջվել են իրենց իսկ պետության իշխանությունների կողմից՝ միջազգային հանրության անտարբերության պայմաններում

 Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը վերահաստատում է իր անսասան աջակցությունն Արցախի քաղաքացիներին և իր հանձնառությունը 30 տարվա ընթացքում նրանց կառուցած ժողովրդավարական պետության ճանաչման անհրաժեշտությանը։

 Ադրբեջանի կողմից 2020 թ․ սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը։

 Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով վարվում է հայատյաց ռասիստական քաղաքականություն։

 Բարեկամության շրջանակը կարծում է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործած ագրեսիայից, և այնտեղ Բաքվի ռեժիմի գործած հանցագործություններից հետո Մինսկի խմբի համանխագահ երկիր հանդիսացող Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությունից և միջազգային իրավունքի հիման վրա ճանաչի Արցախի Հանրապետությունը՛՛:

  • Կիսվել: