շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին` լինելով նրա ձայնը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին` լինելով նրա ձայնը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին` լինելով նրա ձայնը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։

«Հարգանք Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, Լաչինի շրջափակման վերացում, երկխոսության շարունակություն հանուն խաղաղության։ Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցության մասին։ Մենք կլինենք Հայաստանի ձայնը, որը կշարունակի զգուշացնել միջազգային հանրությանը որոշում կայացնելու հրատապության մասին»,–նշել է նա:

  • Կիսվել: