երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել սահմանափակել այցելությունը Հայաստան

Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել սահմանափակել այցելությունը Հայաստան

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել սահմանափակել այցելությունը Հայաստան,  թեև  «Air France» ավիակընկերությունն իր չվերթները դեպի Հայաստան չի դադարեցրել։ Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, Երևան- Փարիզ ուղիղ չվերթները կանոնավոր կերպով իրականացվում են հինգշաբթ և կիրակի օրերին։ Սակայն դեսպանը նաև տեղեկացնում է, որ Ֆրանսիայից ժամանած քաղաքացիները պետք է պարտադիր 14 օր ինքնամեկուսացվեն։

Այս առնչությամբ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․

 «Մարտի 11-ին ԱՀԿ-ն Չինաստանի Ուհան քաղաքում 2019-ի դեկտեմբերի վերջին սկսված կորոնավիրուսային վակարիբռնկումը համաարեց համաճարակ: Մինչ օրս տասնյակ հազարավոր դեպքեր հաստատվել են Չինաստանում, իսկ մի քանիսը `« այլ երկրներում, ներառյալ Հայաստանը»։

Ուղևորություն դեպի Հայաստան չի խրախուսվում՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների կողմից կիրառված սահմանափակումները այն երկրների ճանապարհորդների վրա, որտեղ հայտնաբերվել են դեպքեր, ներառյալ Ֆրանսիան։

  • Յուրաքանչյուր ոք, ով ժամանել է Ֆրանսիայից, պետք է մեկուսացվի 14 օր և խուսափի շփումից: Այս մարդիկ պետք է լրացնեն ձևաթուղթ ՝ թողնելով հեռախոսահամարը և Հայաստանում գտնվելու իրենց գտնվելու վայրի հասցեն: Հայաստանի իշխանությունները կանցկացնեն ամենօրյա ստուգում հեռախոսով, ինչպես նաև այցով տուն 7 և 14 օր: Կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության,
  • Հայաստանի Հանրապետություն ժամանելուն պես իրականացվող համակարգված ստուգումների շրջանակներում ջերմող և / կամ շնչառական վարակի ախտանիշներ ունեցող մարդիկ (տենդ, հազ, շնչառություն) միանգամից կհոսպիտալացվեն,
  • Բոլորն, ովքեր կապ են ունեցել այդ ախտանիշներն ունեցող անձի հետ և (կամ) ճանապարհորդել են այն երկիր, որտեղ հայտնաբերվել են դեպքերը, պետք է կապ հաստատեն  ՀՀ Առողջապահության նախարարության սահմանած շտապ օգնության համարով՝ 00374 60 838300 և իրականացնեն կանխարգելման միջոցառումներ, որպեսզի վարակի տարածումը չեզոքացնելու համար (մեկուսացրեք ինքներդ ձեզ, հեռու մնացեք, հազալիս փակեք բերանը, անհրաժեշտության դեպքում օգտագործեք դիմակ, մեկանգամյա անձեռոցիկներ և լավ լվացեք ձեռքերը)»,- մասնավորապես ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: