Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին․ Դեսպան
Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը՝ անդրադառնալով Երասխի սահմանանի լարված իրավիճակին։
Հիշեցնենք՝ այս առնչությամբ դեսպանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով․ «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»։
«Ֆեյսբուքյան այս գրառմամբ երկու բան էի ցանկանում արտահայտել։ Նախևառաջ, ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն էր` երկուշաբթիից երեքշաբթի գիշերը՝ գիշերը ժամը 2-ին, բոլորն օնլայն էին, ոչ ոք եք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում, Հայաստանում։ Երկրորդ ուղերձը համերաշխության ուղերձն էր։ Ցանկանում էի ինձ հետևող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանություններն ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր է։ Ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին»,- ասել է Լաքոթը։
Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարությունը այս շաբաթասկզբին հայտարարություն տարածեց, հայտնելով, որ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել հայկական դիրքերը։
Նշենք, որ միջադեպի արդյունքում վիրավորում էր ստացել Երասխի գյուղապետը։ Նա վիրահատվել է, կյաքին վտանգ չի սպառնում։



