Ֆրանսիան ևս մեկ ճակատամարտում պարտվեց Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ ձախողելով Լաչինի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամետ հայտարարությունը. Բելգիայում Ադրբեջանի դեսպան
Այսօր Ֆրանսիան ևս մեկ ճակատամարտում պարտվեց Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ձախողելով Լաչինի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամետ հայտարարությունը, որը առաջացրեց ՄԱԿ ԱԽ մյուս անդամների սուր արձագանքը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը:
՛՛Շնորհակալական խոսքեր Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և ՄԲ-ին։ Հիանալի աշխատանք ադրբեջանցի դիվանագետների կողմից՛՛,-նշել է նա: