երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունն Իրանում, Թուրքիայում, ՌԴ-ում. Forbes

Հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունն Իրանում, Թուրքիայում, ՌԴ-ում. Forbes

Հավանաբար, ոչ ոք չի ցանկանում քննարկել ղարաբաղյան հակամարտության հետեւում գտնվող ավելի խոր աշխարհաքաղաքական պայքարը, հակամարտություն, որն այժմ նորից բռնկվել է եւ հայտնվել ամբողջ աշխարհի թերթերի առաջին էջերում, գրել է Forbes-ը։

«Ինչպե՞ս կարող է տեղայնացված անկլավի պատմությունը խորապես մեկուսացված գոտում ավելի լայն հետեւանքներ ունենալ ուժերի գլոբալ հավասարակշռության տեսակետից։ Ինչպե՞ս կարող է դա ազդել, ասենք, Չինաստանի, Եվրոպայի կամ Մերձավոր Արեւելքի վրա։ Ֆանտաստիկ է թվում, բայց այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հատկապես Լեռնային Ղարաբաղի վերահսկողության հարցում, պոտենցիալ առումով փոխում է ընդարձակ միջաշխարհամասային հարաբերությունները։ Այս մասին խոսում են միայն հարեւան երկրները, եթե ցանկանում են։ Ոմանք դա չեն անում, որովհետեւ դա վնասաբեր է։ Սա չի վերաբերում պատմական նեղացածություններին կամ մարդու իրավունքների խախտումներին ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Դրանք կարեւոր են, բայց մանրամասն նկարագրված են այլ բաժիններում։ Ոչ մի տեղ չեք տեսնի ճիշտ մոտեցում գերտերությունների ակնկալիքների հարցում, որոնք թաքնված են աշխարհագրությունում։

Ուշադիր նայեք Ղարաբաղի քարտեզին, Կովկասյան լեռներին Ադրբեջանի տարածքում, որը բավական հեռու է ձգվում դեպի հարավ, որպեսզի հասնի Իրանի հետ սահմանին։ Լոգիստիկ տեսանկյունից նա, ով վերահսկում է Ղարաբաղյան բարձունքները, պոտենցիալ առումով գերիշխում է սահմանի այս զգայուն հատվածում, ինչը տասնամյակներ տեւող արյունահեղության բանալին է։ Փաստարկման այս մասը չի կարող զարգանալ առանց լուրջ ուշադրության աշխարհագրական դետալների վրա։ Սա անվանենք հեքիաթ երկու միջանցքների մասին։

Նախ՝ Զանգեզուրի միջանցքը։ Իրանա-ադրբեջանական սահմանապահ գոտու երկայնքով, որի վրա բարձրանում են Ղարաբաղի լեռները, անցնում է ենթադրվող «Զանգեզուրի միջանցքը»։ Հետո միջանցքն անցնում է Հայաստանի տարածքի տեղամասով եւ, այդ կերպ, ուղիղ միացնում Ադրբեջանը Թուրքիային. վաղուց ստուգված հաղորդակցություն, որը երկու թյուրքական երկրները ձգտում են վերականգնել։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: