կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
«Ֆիզգորոդոկի» բնակիչները փակել են Երևանի քաղաքապետարանի հարակից փողոցը․ ուղիղ

«Ֆիզգորոդոկի» բնակիչները փակել են Երևանի քաղաքապետարանի հարակից փողոցը․ ուղիղ

Նրանց ձեռքին կան պաստառներ. «Ոչ բնության քայքայմանը», «Կասեցում»:

«Այսօր ավագանու նիստում հնչեց խոսք, որ իբր շինարարական աշխատանքներն օրինականության սահմաններում են, ինչն էլ մեզ ստիպեց գնալ այս քայլին ու փակել փողոցը: Պահանջում ենք հենց հիմա ընդհատել նիստը եւ ներկայանաք այստեղ: Բերման ենթարկեք քաղաքապետին, որ երկու տարի խուսափում է նայել մեր աչքերին»,-ասաց բնակիչներից մեկը:

Գիտավանի բնակիչները բողոքում են տարածքում բազմահարկ շենքի շինարարության դեմ, այն համարելով ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:

Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ:

  • Կիսվել: